Առողջապահություն 3.2009
Յոթ տարեկանի ճգնաժամը
Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք, անհետանում են նրանց անմիջականությունը, միամտությունը:
Ըստ ռուս գիտնական Լ. Վիգոտսկու, ճգնաժամի պատճառն այն է, որ երեխան սկսում է հստակորեն տարբերակել սեփական ներաշխարհը, և այն, ինչ արտաքին է, տեսանելի, միևնույն ժամանակ փորձում է իմաստավորել սեփական ապրումները, ինչի շնորհիվ փոխվում է նրա վերաբերմունքն իր անձի նկատմամբ:
Մի շարք գիտնականներ յոթ տարեկանի ճգնաժամը կապում են դպրոցական կյանքին երեխայի պատրաստ լինելու հանգամանքի հետ. եթե երեխան պատրաստ է խաղը փոխարինել ուսմամբ, կարողանում է հաջողությամբ յուրացնել նոր գիտելիքները, հմտությունները, կարգ ու կանոնը և մարդկանց հետ հարաբերությունները, ապա ոչ մի ճգնաժամ էլ չի լինում, իսկ եթե պատրաստ չէ, այսինքն` զարգացմամբ հետ է մնում, չի կարողանում լուծել իր առջև ծառացած ուսումնական խնդիրները, հարմարվել նոր իրավիճակին` հայտնվում է սթրեսի մեջ, ինչն էլ առաջ է բերում նևրոտիկ բնույթի դրսևորումներ: Ի դեպ, որոշ հետազոտողների կարծիքով` եթե երեխան պատրաստ է սովորելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան դպրոց չեն տանում (ասենք` տարիքով փոքր է), այս դեպքում էլ են ճգնաժամային ախտանշաններ ի հայտ գալիս: Ըստ ռուս գիտնական Լ. Բոժովիչի, դրա պատճառն այն է, որ երեխան հասարակական նոր դիրք գրավելու պահանջ է զգում (‚ես արդեն փոքրիկ չեմ, ուզում եմ դպրոցական լինելե), ընդունել իրեն և ուրիշներին ընդունել տալ այդ նոր դերում, եթե դա չի հաջողվում, նա ճգնաժամի մեջ է հայտնվում:
Ամերիկացի գիտնական Է. Էրիքսոնն այն կարծիքին է, որ 7 տարեկանի ճգնաժամը կարող է հանգուցալուծվել դրական և բացասական տարբերակներով: Դրականի դեպքում երեխայի մեջ ձևավորվում է աշխատասիրություն, իսկ բացասականի դեպքում նա անլիարժեքության զգացում է ունենում: Երեխան հասկանում է, որ կարող է հարգանքի արժանանալ կամ պարսավանքի ենթարկվել իրեն հանձնարարված գործը լավ կամ վատ անելու համար: Ուսման մեջ հաջողությունների խրախուսման (ուսուցիչների, ծնողների գովեստները, ընկերների հարգանքը) շնորհիվ երեխան սկսում է սիրել աշխատանքը, ձգտում է իր գործը լավ կատարել, իսկ անհաջողությունները, բավարար չափով չխրախուսվելը կամ այն, որ նրան գնահատում են ոչ թե ուսման մեջ ունեցած իր հաջողությունների, այլ, ասենք, ծագման, արտաքինի և նման այլ հատկանիշների հիման վրա, նրա մեջ կարող են ձևավորել անլիարժեքության և ոչ ադեկվատության զգացում:
Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 տարեկանում տեղի է ունենում մարդու զարգացման ուղղության փոփոխություն. սկսվում է սեռական հասունացման շրջանը, որի ընթացքում (մոտ 12 տարում) անձը սեռահասուն է դառնում կենսաբանական, հոգեբանական և սոցիալական առումներով: Անցումային այս շրջանում սեռական զարգացման հետ կապված փոփոխությունները տեղի են ունենում դեռևս էնդոկրին համակարգում, արտաքին դրսևորումներ դեռ չկան կամ խիստ թույլ են արտահայտված, սակայն այդ փոփոխություններն ազդում են հոգեկան ոլորտի վրա. ի հայտ են գալիս չգիտակցված մղումներ, տագնապ, վախ, նյարդային վիճակներ` կապված էնդոկրին ոլորտի զարգացման հետ: Ասենք, երեխան կարող է առանց որևէ պատճառի լաց լինել, վախենալ որոշակի օբյեկտներից, որոնք հաճախ խորհրդանշային իմաստ են ձեռք բերում, սկիզբ է առնում յուրահատուկ հակակրանք, երբեմն` չգիտակցվող վախ հակառակ սեռի հասակակիցների նկատմամբ: Տղաներն ու աղջիկներն այս շրջանում կարծես վանում են իրար, խուսափում միմյանցից, փնովում են հակառակ սեռին (տղաները լավն են, աղջիկները` վատը և հակառակը), բայց նաև առաջին սերն է ծնվում (ավելի փոքր տարիքի ‚սիրահարություններիե մասին խոսվում է ‚Առողջապահությանե նախորդ համարի մեր հոդվածում):
Այս ճգնաժամը տարիքային ճգնաժամերից ամենամեղմն է, և, երեխաների մեծ մասը սովորաբար առանց որևէ դժվարության հաղթահարում է այն: Ծնողները, ուսուցիչները պետք է հաշվի առնեն, որ երեխան սովորել է սովորում, խաղը իր համար նոր գործունեությամբ` ուսմամբ փոխարինել, ինչն այնքան էլ հեշտ չէ: Նա կարիք ունի օգնության և անընդհատ խրախուսման: Այս շրջանում երեխային անհաջողությունների համար պարսավելը, վիրավորելը, կոպտելը նրա մեջ ‚խելացի չլինելուե բարդույթ և անինքնավստահություն կձևավորեն, ինչը կարող է ուղեկցել նրան ամբողջ կյանքում: Վախի, տրամադրության փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի. թերապևտիկ նկարչությամբ և այդ նկարների վերլուծությամբ, հեքիաթաբուժմամբ և հոգեբանական մի շարք այլ աշխատանքներով, սովորաբար հնարավոր է լինում արագ լուծել նման խնդիրները:
03.10.2009 Կարդացեք նաև
08.10.2009
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ